Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվում էր 632 զոհի և 329 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։

Առաջին հզոր ցնցումից հետո գրանցվել է մի քանի հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Սեյսմոլոգները նախազգուշացնում են, որ երկրաշարժից հետո հետցնցումներ կարող են գրանցվել առաջիկա մի քանի ժամերի և անգամ օրերի ընթացքում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print