ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել են ԼՂ ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ խոսնակը:
«ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել փաստացի ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այդ գործընթացին»: