Այսօր Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան զորավարժությունները

Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 20-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» (Eagle Partner 2023) հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությունը կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», – ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print