Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը վայր է դրել մանդատը

2020-ի մարտի 31-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ամենամեծ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը պատգամավորի մանդատը վայր է դրել։ Այդ մասին ասված է ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի սեպտեմբերի 11-ի հայտարարությունում։

«Եթե մանդատը վայր դնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարությունում։

Արթուր Հարությունյանը 2018-2020 թթ․ զբաղեցրել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2020-ի մարտի 31-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print