Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի․ Պեսկով

Ռուսաստանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում, կան միայն արևմտամետ վերլուծաբանների փաստարկները։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և հայ-ռուսական ընթացիկ լարվածությանը։ 

Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի։ Մոսկվան և Երևանը շարունակում են մտերիմ մնալ։ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի մտերիմը, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Ռուսաստանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում, կան միայն արևմտամետ վերլուծաբանների փաստարկները։ Ռուսաստանը Հայաստանի հետ գործընկերային երկխոսության միջոցով կփորձի հասկանալ, թե ինչու են Երևանին անհրաժեշտ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունները»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print