Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Խորվաթիայի հավաքականին։
Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա սավառնեց Արցախի դրոշը։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց։
Այս պահին հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել է Խորվաթիան: Հանդիպման 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից գոլի հեղինակ դարձավ «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը։
Թիմերը խաղում են Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպումը սպասարկում է մրցավարական թիմը՝ Կլեման Տուրպենի (Ֆրանսիա) գլխավորությամբ: