Ադրբեջանի ԳՇ պետը մեկնել է Թուրքիա

Այցի նպատակն է քննարկել ռազմական համագործակցության հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Քերիմ Վելիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի ԳՇ պետ Մեթին Գյուրաքի հրավերով։

«Այցի ընթացքում Վելիևը հանդիպումներ կունենա Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Հանդիպումներում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։




Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print