Մոսկվան ադրբեջանական կողմին դիվանագիտական դեմարշ է արել․ Զախարովա

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր շրջաններում տեղի ունեցած ընտրություններն իրավական ուժ չունեն։

Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ Ռուսաստանի նոր շրջաններում (ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը) ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ։ Հայտնում է vedomosti.ru-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում արած հայտարարությունը։

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր շրջաններում տեղի ունեցած ընտրություններն իրավական ուժ չունեն։

«Սրանք անընդունելի գնահատականներ են, և դրանք չեն համապատասխանում մեր երկրների հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական դեմարշ է արվել»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ Բաքուն Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցին պետք է վերաբերվի նույն հարգանքով, ինչը գործընկերներն ակնկալում են, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print