Երևան-Կապան-Երևան ուղղությամբ շաբաթական 2 անգամ կանոնավոր թռիչքներ են իրականացվում։ Միակ խնդիրը, որ առաջանում է եղանակային պայմաններն են, բայց նման խնդիր առաջացել է նաև Խորհրդային միության տարիներին։ Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։