ՌԴ նախագահն ինձնից ստանում է բոլոր տեղեկությունները. Նիկոլ Փաշինյան

«Իմիջիայլոց, այս ընթացքում մենք նաև հանդիպել ենք»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ՌԴ նախագահի հայտարարություններով, ոչ թե ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություններով:

«Ես պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան ու ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահն իրենից ստանում է բոլոր տեղեկությունները:

«Իմիջիայլոց, այս ընթացքում մենք նաև հանդիպել ենք»,- ասաց վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print