Էթնիկ զտման դեպքում պարտադիր չէ, որ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեն. ցանկացած ցեղապանություն ունի երկու մաս, մեկը կոտորածն է, մյուսը՝ բռնագաղթը։
«Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800 և 86 600 քկմ: Երբ ասուլիս եմ տվել, ինձ հարցրել են` արդյոք այն ներառում է նաև ԼՂ-ն, ասել եմ` այո, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին»,- «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին` իրապես հավատում է, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դիտարկմանը, թե շրջանառվում են տեղեկություններ ԼՂ-ից հայերի դուրսբերման տարբերակի մասին, Փաշինյանը պատասխանել է.
«ԼՂ-ից ելքի մասին խոսել նշանակում է համաձայնել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Էթնիկ զտման դեպքում պարտադիր չէ, որ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեն. ցանկացած ցեղապանություն ունի երկու մաս, մեկը կոտորածն է, մյուսը՝ բռնագաղթը: Նման թեմա օրակարգում չկա, միջազգային հանրության ներկայացուցիչները հստակ ասում են, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում` ԼՂ-ում, առանց վախի և հետապնդումների, ապրելու հնարավորություն ունենան, արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով ապրելու»:
–