Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել է, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը:
«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,-գրել են դիտորդները:
Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»:
–