Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 550 000 ՀՀ դրամ է:
Սեպտեմբերի 19-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան անցկացնում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում:
«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա նաև կայծակնային մրցաշար: Մրցաշարին մասնակցում են ավելի քան 10 երկրների՝ Հայաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Իսլանդիայի, Ղազախստանի, Շվեդիայի, Վրաստանի և ԱՄՆ-ի շուրջ 220 շախմատիստներ, այդ թվում` 23 միջազգային գրոսմայստեր և 46 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 550 000 ՀՀ դրամ է:
Բացման արարողությունը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում` սեպտեմբերի 19-ին, 18։00, իսկ 18:30 կմեկնարկի կայծակնային մրցաշարը:
–