Էլեկտրամոբիլների ներմուծումից ԱԱՀ չի գանձվի մինչեւ 2025թ.

Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրականությամբ աշխատող մեծ, միջին և փոքր շարժիչով ավտոբուսների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող կարգավորումը ևս մեկ տարով երկարաձգել:

Այժմ այդ մեքենաներն ԱԱՀ վճարումից ազատված են մինչև 2024-ի հունվարի 1-ը, որն առաջարկվում է երկարաձգել մինչև 2025–ի հունվարի 1-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print