ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել

ՀՀ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։

ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։

Նախարարի խոսքով` ՀՀ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print