Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Վիրավորները հարազատ եղբայրներ են։

Այսօր սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակի 1 պարկուճ, իսկ դեպքի վայրի հարևանությամբ՝ Лада 110 մակնիշի ավտոմեքենա․ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ նշված վայրից 2 դանակահարված քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշակական կենտրոն։

Ականատեսների խոսով՝ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու 2 հոգու՝ դանակահարված, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Վիրավորները հարազատ եղբայրներ են։

Իրավապահները պարզում են վիրավորումներ ստացած քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև, թե ով է հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատերը։ Կազմակերպվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print