Սահմանում են նաև միջին որակավորման գնահատականի հիման վրա գործակիցներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների ամսական դրամական ապահովության վերաբերյալ անփոփոխ դրույքներ է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Առաջին կուրսի կուրստանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, 2-րդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, 3-րդ կուրսի կուրսանտինը՝ 25 հազար դրամ, 4-րդ կուրսի կուրսանտինը՝ 30 հազար դրամ, 5-րդ ու բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ։
«Սա բազային է, սա ենթադրում է նաև, որ մեր կուրսանտներին պետք է մոտիվացիա հաղորդի, որ ավելի լավ ուսանեն»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ սահմանում են նաև միջին որակավորման գնահատականի հիման վրա գործակիցներ։
«60-ից մինչև 70,99 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք երեք գործակից, 71-ից մինչև 79.9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոս ու բարձրի դեպքում՝ 5 գործակից։ Սա ենթադրում է հետևյալը՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը՝ առաջին կուրսեցին կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, 2-րդ կուրսում դա կլինի 60, 80,100 հազար դրամ, 3-րդ կուրսում՝ 75-ից մինչև 125 հազար, 4-րդում՝ 90, 120 ու 150 հազար, 5-րդ ու բարձր կուրսում՝ 105, 140 ու175 հազար»,- մանրամասնեց Պապիկյանը։