Մոսկվան մտահոգ է՝ հայ-ադրբեջանական լարվածությամբ

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր:

Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի նվազում, իսկ որոշ հատվածներում լարվածության աճի միտում կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի նվազում և նույնիսկ որոշ հատվածներում լարվածության աճի միտում կա»,– լրագրողներին ասել Է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր: Պեսկովը հավելել է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները շարունակվում են:

«Մենք երկու կողմերին զսպվածության և եռակողմ այն երկու փաստաթղթերը գործողության մեջ դնելու կոչ ենք անում, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Իհարկե, այս դեպքում պետք է հաշվի առնել այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակից ի վեր»,– նշել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print