Տարաձայնություններ՝ Մոսկվայի և Անկարայի միջև

Իրավիճակին ծանոթ աղբյուրն ասել է, որ գազային հանգույցի պլանը հետաձգվել է։

Եվրոպայում կորցրած վաճառքները փոխարինելու համար Թուրքիայում «գազային հանգույց» ստեղծելու` Ռուսաստանի ջանքերը հետաձգվում են, քանի որ տարաձայնություններ կան, թե ով պետք է ղեկավարի այն: Reuters-ին հայտնել է նախագծին ծանոթ երկու աղբյուր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր այդ գաղափարը 2022 թվականի հոկտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ պայթյունները վնասել էին Հյուսիսային հոսք գազատարները, որոնք Ռուսաստանը կապում են Գերմանիային Բալթիկ ծովով: Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու պայթյունների համար:

Ըստ Reuters-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրն ասել է, որ գազային հանգույցի պլանը հետաձգվել է, քանի որ Մոսկվան և Անկարան վիճում էին վերահսկողության համար:

«Կան կառավարչական խնդիրներ. նրանք պայքարում են այն բանի համար, թե ով պետք է կառավարի հանգույցը»,- ասել է աղբյուրը:

Ըստ լրատվամիջոցի՝ մեկ այլ աղբյուր, որը «մոտ է Կրեմլի կողմից վերահսկվող գազային հսկա «Գազպրոմին», խոստովանել է, որ խնդիր կա կառավարման հարցերի հետ կապված»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print