Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն

Հայ շախմատիստին հաջորդում են ադրբեջանցի և նորվեգացի մարզիկները:

Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի անդամ Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն:

Այս օրերին Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող առաջնության Մ18 տարեկանների տղամարդկանց պայքարում Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Դավթյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Հայ շախմատիստին հաջորդում են ադրբեջանցի և նորվեգացի մարզիկները:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմիլ Օհանյանը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print