Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է դարձել: ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրան ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը:

Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print