Բնակչությանը հատուկ հաղորդագրություններ են ուղարկել՝ հորդորելով չմոտենալ ջրամբարներին, չզբաղվել ձկնորսությամբ, չլողալ։
Ջրհեղեղի ժամանակ Չինաստանի Գուանդուն նահանգի կոկորդիլոսաբուծարանից 70-ից ավելի կոկորդիլոս է փախել, տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել զգույշ լինել, գրել է Sichuan Daily-ն։
Պարբերականի հրապարակման համաձայն՝ ջրհեղեղն առաջացել է երկար ժամանակ տեղացած սելավների պատճառով, Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Մաոնան շրջանի կոկորդիլոսաբուծարանից 7 տասնյակից ավելի կոկորդիլոսներ լողալով փախել են տարածքից։
Բնակչությանը հատուկ հաղորդագրություններ են ուղարկել՝ հորդորելով չմոտենալ ջրամբարներին, չզբաղվել ձկնորսությամբ, չլողալ։ Հատուկ ծառայությունները ներգրավվել են կոկորդիլոսներին հայտնաբերելու, որսալու և անվտանգ տարածք տեղափոխելու գործին։
–