Գորիսի համայնքապետարանը հետևողական է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցում:
Նոր ուսումնական տարում Գորիս համայնքում և բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել է երեխաների ընդունելությունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Գորիս համայնքի մանկապարտեզներում կատարվել է թվով 100 երեխայի ընդունելություն, իսկ այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է` կատարվել է 200 երեխայի ընդունելություն: Երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերանորոգված մանկապարտեզներում ավելացված նոր խմբերով։ Ընդունելությունից հետո այժմ Գորիսի համայնքապետարանը կազմակերպում է մանկապարտեզների ավագ և միջին խմբերի սաների համար գրենական պիտույքների գնման գործընթացը։ Սննդի գնման գործընթացը ևս պատշաճ կազմակերպված է: Գորիսի համայնքապետարանը հետևողական է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցում:
–