Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է կրկին ուժ գործադրել, ինչպես դա եղավ 2020 թվականին, Հաջիևը նշել է, թե չի ցանկանում մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։
Պաշտոնական Բաքուն դեռ հույս ունի, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Այդ մասին ռուսաստանյան պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է կրկին ուժ գործադրել, ինչպես դա եղավ 2020 թվականին, Հաջիևը նշել է, թե չի ցանկանում մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։
Ադրբեջանցի պաշտոնյան կոչ է արել «հայկական ղեկավարությանը անել գլխավոր քայլը՝ խաղաղության պայմանագրի տակ ստորագրությամբ պաշտոնապես արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտությունից»:
Հաջիևը նշել է նաեւ, որ Ադրբեջանը մինչև տարեվերջ ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
–