Առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Այսօր և առաջիկա երկու օրերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանի առանձին շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում այսօր անձրև չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։