Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ պատասխան չի հաջորդել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին առաջարկել է Արցախի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ»,- տեղեկացրել է Էրդողանը ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մեկնելուց առաջ։
Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ալիեւի հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ պատասխան չի հաջորդել։
–