Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին

Խարկովի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է մարզկենտրոնին հասցված մի քանի հարվածների մասին։

Սեպտեմբերի 16-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերը նախազգուշացրել են  ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի մի շարք շրջաններում բալիստիկ սպառազինության օգտագործման սպառնալիքի մասին, մասնավորապես նշվել են հետեւյալ մարզերը՝ Կիեւ, Չեռնիգով, Չերկասկ, Պոլտավա, Խարկով, Դնեպրոպետրովսկ, Նիկոլայեւ, Զապորոժիե, Օդեսա։

Այդ ընթացքում Խարկովում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, տեղեկացրել է УНИАН-ը։

Խարկովի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է մարզկենտրոնին հասցված մի քանի հարվածների մասին։

«Օկուպանտները 4 հարված են հասցրել Խարկով քաղաքին։ Արտակարգ ծառայությունները մեկնել են հարվածների վայր։ Ապաստարաններից դուրս մի եկեք մինչեւ օդային տագնապի չեղարկումը»,- նշել է նա։

«Խարկովում լսվում են պայթյունների ձայներ։ Կոչ եմ անում բոլորին լինել զգույշ եւ դուրս չգալ ապաստարաններից»,- տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print