Տվյալները ներկայացրել է ՆԳՆ միգրացիայի ըւ քաղաքացիության ծառայությունը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ընտրական գործընթացներում Ծառայության գործառույթներին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝
– ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքին՝ ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասով.
– նախնական (823 559 ընտրող) և վերջնական (824 250 ընտրող) ընտրական ցուցակների կազմմանը և հրապարակմանը.
– ավագանու անդամի թեկնածուներին տրամադրված 900 տեղեկանքին՝ ընտրվելու իրավունքն իրացնելու նպատակով.
– ոստիկանության հետ համագործակցությանը՝ ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու (հայտնաբերվել է 381 անճշտություն) և շտկելու ուղղությամբ՝ նշելով, որ 225-ը մահացած անձանց տվյալներ են եղել, որոնք հանվել են ընտրացուցակներից և պարզաբանելով նման դեպքերի հնարավորությունը.
– ընտրության օրվա և ընտրատեղամասի վերաբերյալ ծանուցումներին, դրանց ընթացակարգին և կատարման ընթացքին.
– ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թվին (14 653 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 11 890 քաղաքացի, Հնդկաստանի 89 քաղաքացի)։
–