🎥Ֆրանսիայի հարավում տագնապի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ տեղումները կարող են հանգեցնել ջրհեղեղի։

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտում սահմանվել է տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ:

Էրո դեպարտամենտում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, որոնց ժամանակ ջրի մակարդակը բարձրացել է 80 սմ-ով, գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։

Երկրի իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ իրենց տներում, չմտնել նկուղներ կամ տարհանվել մինչև հետագա ծանուցում:։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print