ԿԸՀ ամփոփեց Երեւանի 475 տեղամասերի արդյունքները

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի։

Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 475 տեղամասեր:

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

1. «Հանրային ձայն» կուսակցություն – 22 431 ընտրող (9.68%)

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 75 463 ընտրող  (32.57%)

3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 2595 ընտրող (1.12%)

4. «Հաղթանակ» կուսակցություն –  3959 ընտրող (1.71%)

5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 1706 ընտրող (0.74%)

6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2572 ընտրող (1.11%)

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 43 765 ընտրող (18.89%)

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 780 ընտրող (0.34%)

9. «Հանրապետություն» կուսակցություն – 26 236 ընտրող (11.32%)

10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 1282 ընտրող (0.55%)

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4174 ընտրող (1.8%)

12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն – 2348 ընտրող (1.01%)

13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 8425 ընտրող (3.64%)

14. «Մայր Հայաստան» դաշինք – 35 739 ընտրող (15.43%):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print