Էրդողանը Մասկին կոչ է արել Թուրքիայում Tesla գործարան բացել

Էրդողանը Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է  Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի գրասենյակը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հանդիպման ընթացքում Էրդողանը Մասկին կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX-ի հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը և Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print