2023թ․ առաջին 7 ամիսների տվյալներով ԱՄԷ-ի հետ առեւտրաշրջանառությունը 3 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ. Քերոբյան

Ըստ նախարարի՝ այսօր մեր տնտեսական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ զարգանում են ֆինանսական ոլորտում, ներդրումների, անշարժ գույքի, առեւտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, բոլոր ոլորտներում:

Այսօր հայ-էմրիաթական բիզնես ֆորումին հավաքվել են ավելի քան 100 գործարարներ ԱՄԷ-ից եւ 200-ից ավելի գործարարներ հայկական կողմից. սա իր չափերով խոշորագույն հայ-էմիրաթական գործարար ֆորումն է, որ տեղի է ունեցել վերջին 25 տարում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անցած տարի Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը: ԱՄԷ-ն դարձավ Հայաստանի երեք միջազգային առեւտրային գործընկերներից մեկը՝ Ռուսասատանի եւ Չինաստնի հետ միասին: Այս տարի առաջին 7 ամիսների տվյալներով առեւտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը 3 անգամ գերազանցում է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ այսօր մեր տնտեսական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ զարգանում են ֆինանսական ոլորտում, ներդրումների, անշարժ գույքի, առեւտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, բոլոր ոլորտներում:

«Գիտեք, որ անցած շաբաթ Արարատ Միրզոյանի ԱՄԷ այցի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր, որը չեղարկում է վիզաների պահանջը, ինչը կարեւոր է  մեզ համար թե ներգնա, թե արտագնա տուրիզմի տեսանկյունից:

ԱՄԷ-ն հանդիսանում է նախընտրելի ուղղություն հայ զբոսաշրջիկներից համար, դառնում է ավելի հսանելի ու մատչելի: Կարծում ենք՝ նույնը նաեւ հակառակ ուղղությամբ: մենք տեսնում ենք դեռ շատ մեծ չիրացված ներուժ եւ այս բիզնես ֆորումը մեծ նշանակություն ունի մեզ համար:Հիմա մի շարք խոշոր ծրագրեր են քննարկվում:

Անշարժ գույքի ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր կա, զբոսաշրջային ոլորտում, առողջապահության ոլորտում: Դրանք բավականին շատ են եւ կարծում եմ՝ այս բիզնես ֆորումից հետո դրանք էլ ավելի կշատանան, որովհետեւ գիտենք, որ կան հետաքրքիր պլաններ»,-ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print