Օդի ջերմաստիճանը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով կնվազի այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում այսօր, սեպտեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։