Միշելը կարևորել է Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսելը

Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին պաշտոնյան գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը՝ հավելելով, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։

Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը․«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։

Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print