Երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա․ ԱԳՆ

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա, «Ազատությանն» ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց նաև, որ մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնեն:

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:

Արտգործնախարարությունը նշում է, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print