Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում. Արցախի տեղեկատվական շտաբ

Ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից։

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print