Ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիային։

«Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին: Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»,- նշել է Կլաարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print