Ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ․ Զախարովա

Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակի կարծիքով՝ Երևանին դրդում են դեպի շատ վտանգավոր ուղի և արկածախնդրություն։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է, դաշնակիցների հետ հարաբերություններին հարված հասցնելը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհը Հայաստանն է, ԱՄՆ նպատակն է Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես կտրելը և վերակողմնորոշելը դեպի Արևմուտք։ ՌԴ ԱԳՆ խոսնակի կարծիքով՝ Երևանին դրդում են դեպի շատ վտանգավոր ուղի և արկածախնդրություն․ «Մեզ չեն կարող բավարարել ՀՀ իշխանությունների այն պնդումները, որ Երևանի որոշ գործողություններ, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, Կիևի ռեժիմի հետ հակառուսական շփումները, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, որևէ կերպ չեն անդրադառնում հայ-ռուսական հարաբերություններին։ Այժմ Վաշինգտոնը հայտարարում է, որ անդրադառնում են»։

Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ. տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print