Ադրբեջանական զինուժը մի քանի տեղով ճեղքել է հայկական ուժերի հետ շփման գիծը Ղարաբաղում․ Հաջիեւ

Հիքմեթ Հաջիևը կրկին պնդել է, թե Բաքուն ղարաբաղցի հայերի հետ երկխոսության կգնա միայն այն դեպքում, երբ վերջիններս սպիտակ դրոշը բարձրացնեն, վայր դնեն զենքերը և կազալուծեն կառավարությունը։

«Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղությամբ ճեղքել են շփման գիծը Ղարաբաղում և վճռական են իրենց ռազմավարական նպատակներին հասնելու հարցում», — Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Հիքմեթ Հաջիևը կրկին պնդել է, թե Բաքուն ղարաբաղցի հայերի հետ երկխոսության կգնա միայն այն դեպքում, երբ վերջիններս սպիտակ դրոշը բարձրացնեն, վայր դնեն զենքերը և կազալուծեն կառավարությունը։

«Հայաստանի դեմ Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի», — վստահեցրել է Ալիևի խորհրդականը, հավելելով. — «Մենք այլևս չենք կարող հանդուրժել զինված ուժերի առկայությունը մեր տարածքում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print