ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը զրուցել են

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։ 

«ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ վարչապետին հայտնել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print