Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «86,6 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ միասին Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության մասին: Այսինքն, փաստորեն, գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն արյունահեղությունը և վերադառնան բանակցություններին»։
«Տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը՝ լարվածության սրումն ու ռազմական գործողությունների անցումը, մեծ տագնապ է առաջացնում։ Բոլոր կողմերին անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը, որին արդեն զոհ է գնացել 25 մարդ, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ։ Դա ամենակարևորն է»,-գրել Է Սլուցկին Telegram-ի իր ալիքում ։
Նա նաև նշել է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման քայլերը հստակ ամրագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում:
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «86,6 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ միասին Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության մասին: Այսինքն, փաստորեն, գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և ինքը հետո բազմիցս կրկնել է դա, այդ թվում նաև արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում»,- նշել է նա և հավելել,– «Հայաստանի ներկայիս ղեկավարության նման դիրքորոշումը, ըստ էության, կարող է Բաքվին հիմք տալ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մեկնաբանելու որպես ներադրբեջանական հակամարտություն»։
–