Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը թվթթերյան գրառմամբ անդրադարձել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակին, հայտնելով, որ ԱՄՆ–ը խորապես մտահոգված է Ադրբեջանի ռազմական գործողություններով:
«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնն իր գրառման մեջ։
–