«Ժողովուրդ». Ադրբեջանի դրոշն այրած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել

Ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել: ՊԵԿ-ը նրան պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել եւ որոշում կայացրել։

Ի դեպ, այս որոշումը եղել է Ադրբեջանի դրոշը վառելուց հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա էլ ՊԵԿ-ի որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:

Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել եւ դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։

Դեպքից հետո խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր վարույթ, սակայն գործն ընթացք չստացավ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print