ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ, իսկ ռազմական բժիշկները նրանց որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։
Ռուս խաղաղապահները շուրջ հինգ հազար մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ, իսկ ռազմական բժիշկները նրանց որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։
Հաղորդվում է, որ շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։
–