Հանրապետության հրապարակից ոստիկանություն բերման է ենթարկվել 30 անձ

Նրանք բերման են ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում։

Երեկ Հանրապետության հրապարակի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանություն բերման է ենթարկվել է 30 անձ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել քննչական մարմնին։ Եւս 2-ը ոստիկանություն է տարվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print