Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական կողմը Ստեփանակերտի մատույցներում կիրառել է հրաձգային զինատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: