Ռուսական Коммерсантъ պարբերականը ֆոտոշարքով անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիային, որը Բաքուն ներկայացրել է որպես, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություն»՝ «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։
Ֆոտոշարքում Արցախում արված կադրերից բացի ներկայացված են Երևանում Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հակակառավարական ցույցերից լուսանկարներ: