Եվլախում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր․ տեղեկատվական շտաբ

Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print