Փաշինյանը կարծում է, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում

ՀՀ վարչապետի խոսքով՝ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում  ընդգծեց՝ շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով։

«Բայց, մյուս կողմից, իհարկե, ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ իրեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ հանրապետությունում 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել:

«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել: Որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այսօր՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- ասաց նա:

1200-1300 երեխա գտնվում են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, որոնց մասին հոգ է տարվում: Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print