Լաչինի ամիջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել․ Զառա Ամատունի

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print